ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Խերսոնի մարզի վրա ուկրաինական հարձակումը նախապես ծրագրված էր, ԱԹՍ-ները թիրախավորված են հարվածել խաղաղ քաղաքացիների կուտակման վայրում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Նոր տարվա առաջին ժամին Կիևի ռեժիմը հերթական ահաբեկչական գործողությունն է իրականացրել Ռուսաստանի խաղաղ բնակչության դեմ»,-ասված է նախարարության տելեգրամյան ալիքում տարածված հաղորդագրության մեջ:
Ինչպես ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում, ավելի քան 70 խաղաղ բնակչի համար Նոր տարին դարձել է ողբերգություն:
«Անկասկած, հարձակումը նախապես ծրագրված է եղել, ԱԹՍ-ները Նոր տարվա տոնակատարության պահին նպատակաուղղված են հարվածել խաղաղ քաղաքացիների կուտակումների վայրին», - նշել է գերատեսչությունը:
Այսօր առավոտյան Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոն հայտնել է, որ սրճարանի և հյուրանոցի վրա հարձակումն իրականացվել է 3 ԱԹՍ-ների կիրառմամբ: Նախնական տվյալներով՝ զոհվել է ավելի քան 24 մարդ, առնվազն 50-ը, այդ թվում՝ 5 երեխա, վնասվածքներ են ստացել:
Բոլոր տուժածները տեղափոխվել են բժշկական հաստատություններ, բժիշկները շարունակում են պայքարել նրանց կյանքի համար:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։