ՀՀ ամբողջ տարածքում շարունակում է ձյուն տեղալ. բքի պատճառով կան փակ ճանապարհներ

ՀՀ ճանապարհներին ձյուն է. Արխիվային լուսանկար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. ՀՀ տարածքում կան մի շարք փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳն փրկարար ծառայությունը։
Ծառայություnից նշում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
«Սպիտակի ոլորանները, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչ վերաբերում է Վարդենյաց լեռնանցքին, ապա այն փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհը դժվարանցանելի է։
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Փրկարար ծառայությունից զգուշացնում են՝ հանրապետության ամբողջ տարածքում տեղում է ձյուն և վարորդներին հորդորում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Անդրադառնալով Լարսին՝ փրկարար ծառայությունը Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկությունի ունի, ըստ որի՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։