Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ամանորին Խերսոնի մարզի սրճարանին ուկրաինական 3 ԱԹՍ–ի հարվածի հետևանքով 24 մարդ է զոհվել

Խերսոն. Արխիվային լուսանկար
29 մարդ վիրավորվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Նոր տարվա նախաշեմին Խերսոնի մարզի Սև ծովի ափին գտնվող սրճարանին և հյուրանոցին ուկրաինական 3 անօդաչու թռչող սարքեր են հարվածել, որի հետևանքով 24 մարդ է զոհվել, 29-ը՝ վիրավորվել։ Վատ լուրը հայտնել է մարզպետ Սալդոն։
«Խոշոր հրդեհի պատճառով մարդկանց մեծ մասը չի կարողացել փրկվել. զոհվածների թվում կա մեկ երեխա։ Բժիշկները ներկայումս պայքարում են տուժածերի կյանքը փրկելու համար։ Վիրավորներից 5–ը ևս երեխաներ են»,–հայտնել է նա։
«Ռոսիա սեգոդնյա»-ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հարձակման հեղինակներին անվանել է «սադիստներ, որոնք արժանի են իրենց հոգևոր հայրերին՝ գեստապոյին»։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։