ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. Երեք երկրներից օդանավեր «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կժամանեն ուշացումով: Այս մասին են վկայում օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալները։
Մասնավորապես, ուշացումով կիրականացվեն չվերթեր Ռուսաստանից, Եգիպտոսից և Գերմանիայից։ Այսպես, ըստ ցուցատախտակի, ուշանում են Մոսկվայից Երեւան ժամանող FlyOne եւ «Աէրոֆլոտ» ավիաընկերությունների չվերթերը։ Ուշանում են նաև Սոչիից Երևան եկող 4 չվերթ` Red Wings, Ազիմուտ, S7, FlyOne ավիաընկերությունների, ինչպես նաև մեկական չվերթ Եկատերինբուրգից (Ural Airlines) և Շարմ Էլ Շեյխից (FlyOne ավիաընկերություններ):
Ուշացումով Երևան կժամանեն նաև Wizz Air ավիաընկերության չվերթերը Համբուրգից և Դորտմունդից։