Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում դեպի Ուկրաինայի ԶՈւ պաշտպանության խորքը․ Գերասիմով

«Հյուսիս» խմբավորման ստուգման ընթացքում նա լսել է հրամանատարության զեկույցները և նշել բանակի հաջողությունները։
Sputnik
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում դեպի Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության խորքերը։ Այս մասին հայտարարել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
«Միացյալ խմբավորման զորքերը վստահորեն առաջ են շարժվում դեպի հակառակորդի պաշտպանության խորքը», - հայտարարել է նա «Հյուսիս» զորախմբի մարտական առաջադրանքների կատարման ընթացքը ստուգելիս:
Գերասիմովը նշել է.
զորքն այս տարի հասել է հարձակման ամենաբարձր տեմպերին,
մեկ ամսում բանակն ազատագրել է ավելի քան 700 քառակուսի կիլոմետր տարածք,
Սումիի և Խարկովի մարզերում դեկտեմբերին զբաղեցվել է 7 բնակավայր,
նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր է դրել շարունակել անվտանգության գոտու ընդլայնումը՝ Բելգորոդի և Կուրսկի մարզերի բնակիչների խաղաղ կյանքն ապահովելու համար:
ԳՇ պետը լսել է նաև «Հյուսիս» զորախմբի հրամանատարի և ստորաբաժանումների պատասխանատուների զեկույցները և պարգևներ հանձնել աչքի ընկած մարտիկներին: