Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Պուտինի նստավայրը գրոհած ուկրաինական անօդաչուները հարձակվել են «էշելոնով»․ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը ցուցադրել է Պուտինի նստավայրի վրա հարձակված ուկրաինական անօդաչուների թռիչքի քարտեզը:
Sputnik
Պուտինի նստավայրի վրա հարձակված ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սումիի և Չեռնիգովի մարզերից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի զենիթահրթիռային զորքերի պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ռոմանենկովը:
Նովգորոդի մարզում Պուտինի նստավայրի վրա հարձակումն իրականացվել է դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը՝ հեռահար գործողության ԱԹՍ-ների կիրառմամբ։ ՌԴ օդատիեզերական ուժերը բացահայտել են Կիևի հարձակման փաստը ամսի 28-ին՝ Մոսկվայի ժամանակով 19:20-ի շրջանում:
Պուտինի նստավայրը գրոհած ուկրաինական անօդաչուները հարձակվել են «էշելոնով»․ՌԴ ՊՆ
ՊՆ ներկայացուցչի փոխանցմամբ՝ նախագահական նստավայրի վրա Կիևի ահաբեկչական հարձակումը հետ մղելու ընթացքում ՌԴ տարածքում ավերածություններ չեն գրանցվել, պետական օբյեկտը չի վնասվել:
«Կիևի ահաբեկչական հարձակումը նպատակաուղղված էր, ուներ մանրակրկիտ ծրագրված և էշելոնացված բնույթ։ Ուկրաինայի զինված ուժերը Պուտինի նստավայրի վրա հարձակվելու համար 91 անօդաչու թռչող սարք էին ուղարկել Բրյանսկի, Սմոլենսկի, Տվերի և Նովգորոդի մարզերի օդային տարածքներով: ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցները ոչնչացրել են արձակած բոլոր ԱԹՍ-ները»,- ասել է Ռոմանենկովը։
Բրյանսկի, Սմոլենսկի և Նովգորոդի մարզերի տարածքների վրա Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարվածը հետ մղելու նպատակով օգտագործվել են զենիթահրթիռային կայանքներ և ռադիոէլեկտրոնային միջոցներ:
Ուկրաինայի՝ դեկտեմբերի 29-ի գիշերը ՌԴ նախագահի նստավայրի վրա հարձակվելու փորձի մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: