Պուտինի ամանորյա ուղերձն արդեն հեռարձակվել է

Պետության ղեկավարը ելույթ է ունեցել ավանդական ֆոնի առաջ` Կրեմլի պատերի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Նոր տարվա կապակցությամբ։ ՌԴ ղեկավարի ելույթը ցույց են տվել երկրի ամենաարևելյան ժամային գոտում, որտեղ արդեն կեսգիշերն է մոտենում՝ Կամչատկայում և Չուկոտկայում։ Մոսկվայի հետ այդ շրջանների ժամային տարբերությունը ինը ժամ է։
Իր ելույթի ընթացքում Պուտինը ռուսաստանցիներին մաղթել է առողջություն, երջանկություն և սեր 2026 թվականին, ինչպես նաև մեծ ուշադրություն է դարձրել հատուկ ռազմական գործողությունների մարտիկների և Ռուսաստանի միասնության թեմային։
«Մեր միասնության ամրությունը որոշում է Հայրենիքի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, նրա զարգացումը, նրա ապագան», – ընդգծել է պետության ղեկավարը։
Պուտինն առանձին շնորհավորել է հատուկ ռազմական գործողությունների գոտում մարտական առաջադրանքներ կատարող մարտիկներին և հրամանատարներին` վստահություն հայտնելով նրանց գործողությունների հաջողության հարցում։
Նա նշել է, որ ռուս ժողովուրդն իր հաջողություններով երկրի հազարամյա պատմության նոր գլուխներ է գրում, իսկ նրա միասնության ամրությունը որոշում է նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը։
Պուտինի ամանորյա ուղերձը ավանդաբար հեռարձակվում է բոլոր շրջաններում տեղական ժամանակով կեսգիշերից առաջ։