ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայնել է անցնել Գազայի հատվածում կարգավորման վերաբերյալ գործարքի 2-րդ փուլին, հայտնում է Axios-ը։
«Նեթանյահուն (ԱՄՆ նախագահ Դոնալդ – խմբ.) Թրամփի հետ հանդիպման ժամանակ համաձայնել է անցնել Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի «2-րդ փուլին», – գրում է պորտալը՝ հղում անելով ԱՄՆ երկու բարձրաստիճան պաշտոնյաների։
Axios-ի զրուցակիցները նաև հայտնել են, որ Իսրայելի առաջնորդը համաձայնել է վերսկսել բանակցությունները Սիրիայի հետ անվտանգության հնարավոր համաձայնագրի շուրջ։
Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ Նեթանյահուն մտադիր է համոզել Թրամփին համաձայնվել Գազայում իսրայելական նոր ռազմական գործողություն անցկացնելու վերաբերյալ։ Լրագրողների տեղեկություններով` Իսրայելի վարչապետը նախատեսել էր դրան հասնել Թրամփի հետ դեկտեմբերի 29-ին կայացած բանակցությունների ժամանակ։