Միասնական համառ աշխատանքով ունակ ենք ուղղել մեր մեջքը. Ռոբերտ Քոչարյանի ամանորյա ուղերձը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Ամանորի շեմին ուզում եմ վստահություն հայտնել, որ գալիք 2026-ին համատեղ աշխատանքով, միահամուռ ուժերով հնարավոր կլինի ի վերջո պարտությունների, ձախողումների ո ւշարունակական նվաստացումների այս անիվը կանգնեցնել։ Այս մասին նշված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամանորյա ուղերձում։
Նա նշել է՝ ավարտին է մոտենում մեր պետականության համար հերթական ծանր տարին, որը գոյատևեցինք շարունակական աշխարհաքաղաքական նվաստացման, ազգային արժեքների ոտնահարման պայմաններում։
«Պետք է անել յուրաքանչյուրիցս պահանջվող առավելագույնը, գործի դնել մեր ազգային լավագույն որակները, որպեսզի հաջորդ Ամանորը դիմավորենք իրական խաղաղության, ազգային միասնականության ու համերաշխության մթնոլորտում»,-մասնավորապես նշված է ուղերձում։
ՀՀ երկրորդ նախագահը շեշտել է, որ հավատում է՝ միասնական համառ աշխատանքով ունակ ենք ուղղել մեր մեջքը, վերագտնել մեր ազգային նկարագիրը, ոտքի կանգնեցնել մեր պետությունը՝ մեր արժանի տեղը կրկին զբաղեցնելով աշխարհում։