Մեր պարտքն է հիշել հերոսների անունները. մոմավառություն «Եռաբլուրում»

Եռաբլուր են այցելել ընդդիմադիր պատգամավորներն ու երիտասարդ ՀՅԴ-ականները։
Sputnik
ԱԺ «Հայաստան» խմբակցության մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ երիտասարդ ՀՅԴ-ականների հետ այսօր այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի զոհված հերոսների հիշատակին:

«Մեր բոլորիս պարտքն է միշտ հիշել ու հիշատակել նրանց անունը, կարողանանք մեր սերունդներին փոխանցել այդ ավանդը, հենց դրա համար էլ հավաքվել ենք այստեղ»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ հերոսների ընտանիքներին պետք է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել, օգնել ու աջակցել։