Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կիևը փորձում է մեղմացնել Պուտինի նստավայրի վրա հարձակման հետևանքները. FT

Մեղմացումը Կիևի իշխանությունների դեպքում ակտիվորեն ստելն է, թե հարվածի փորձ չի եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի իշխանությունները փորձում են մեղմացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակման փորձի միջազգային հետևանքները: Այս մասին հայտնում է Financial Times թերթը։

«Դեկտեմբերի 30-ին ուկրաինացի պաշտոնյաները շտապեցին մեղմացնել Ռուսաստանի հայտարարության դիվանագիտական հետևանքները»,- ասվում է հոդվածում:

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ մեղմացումը Կիևի իշխանությունների դեպքում ակտիվորեն ստելն է, թե հարվածի փորձ չի եղել, և Ռուսաստանն իբր օգտագործում է այդ հարձակումը բանակցությունները խափանելու համար:
Թերթի տվյալներով՝ համաշխարհային մի քանի առաջնորդներ դատապարտել են տեղի ունեցածը։ Ռուսաստանին զորակցություն են հայտնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և Արաբական միացյալ էմիրությունների ԱԳՆ-ն: Ուկրաինական հարձակումը դատապարտել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Որպես նմանօրինակ միջազգային արձագանքի պատասխան՝ Կիևն ավելի ուշ հայտարարել է իր ափսոսանքի մասին։