Հայտնի են աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունների չեմպիոնները

Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը հաղթանակ տարան կայծակնային շախմատի աշխարհի նորընծա չեմպիոնների նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց 2025 թվականի աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Տղամարդկանց առաջնությանը մասնակցեցին 64 երկրների 252 շախմատիստներ, այդ թվում՝ 166 գրոսմայստերներ:
Աշխարհի չեմպիոն դարձավ Մագնուս Կարլսենը: Հիշեցնենք, որ նա լավագույնն էր նաև արագ շախմատի առաջնությունում։
Արամ Հակոբյան
Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից Արամ Հակոբյանը 19 հնարավորից վաստակեց 12.5 միավոր և կիսեց 10-19-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը:
Հայկ Մարտիրոսյանը վաստակեց 12 միավոր և կիսեց 20-39-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 26-րդ հորիզոնականը:
Մարտիրոսյան-Կարլսեն մրցամարտը
Հայկը առաջնության շրջանակներում հաղթանակ տարավ աշխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ։
Կանանց առաջնությանը մասնակցեցին 42 երկրների 140 շախմատիստուհիներ, այդ թվում՝ 23 գրոսմայստերներ և 32 միջազգային վարպետներ:
Աշխարհի չեմպիոնուհի դարձավ Բիբիսարա Ասաուբաևան:
Էլինա Դանիելյան
Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ով 15 հնարավորից վաստակեց 8.5 միավոր:
Էլինան առաջնության շրջանակներում հաղթանակ տարավ աշխարհի նորընծա չեմպիոնուհի Բիբիսարա Ասաուբաևայի նկատմամբ:
Նշենք, որ արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունն անցկացվում էր Դոհայում դեկտեմբերի 25-30-ը: