ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. «Վիվա Արմենիա» ընկերության մատուցած ծառայությունների հասանելիությունը սահմանափակվել է ցանցի ենթահամակարգերից մեկի վթարի պատճառով։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Վթարի պատճառով առանձին տարածքներում հնարավոր է տվյալների փոխանցման ծառայությունների սահմանափակ հասանելիություն։ Այժմ գործում է ռեզերվային համակարգը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ տեխնիկական թիմն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ցանցի կայունացման ուղղությամբ։