ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը 2 ամսով կալանավորվեց:
Նշենք, որ Խաչիկ Գալստյանը մեղադրվում է Վաղարշապատի ընտրություններում ընտրակաշառք բաժանելու մեջ: Գործը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում:
Հիշեցնենք, որ Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը:
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նա ձերբակալվել է Վաղարշապատում նոյեմբերի 16-ի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործի շրջանակում։ Նշել էին նաև, որ այս գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը:
Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը։