Հայաստանում ձիու մսի վաճառք է կանխվել

Հայտնաբերված 965 կգ միսն առգրավվել է և ոչնչացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձիու մսի վաճառք է կանխել։ Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ–ի մամուլի ծառայությունը։
«Գեղարքունիքի մարզում իրականացվող ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է անհայտ ծագման ձիու մսի մեծ քանակություն։ Ըստ ստացված տեղեկությունների՝ ձիու մսի իրացումը նախատեսված է եղել իրականացնել Երևանի «Գումի» շուկային հարակից տարածքում, ինչպես նաև Վանաձոր քաղաքում»,– ասված է հաղորդագրությունում։
Հայտնաբերված 965 կգ միսն առգրավվել է և ոչնչացվել տեսուչների վերահսկողության ներքո։
Ամանորին ընդառաջ ի՞նչ իրավիճակ է մսի շուկայում. ՍԱՏՄ–ի ստուգումների արդյունքները