ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Գիշերը ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։ Այս մասին «Ֆեյսբուքում» հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Ընկերոջս` Խաչիկ Գալստյանին, հակակոռուպցիոն կոմիտեն շինծու մեղադրանքով և կալանքի նպատակով ձերբակալեց: Քաղաքական հետապնդումները շարունակվում են...», – գրել է Բաբայանը։
Ավելի ուշ կուսակցության մամուլի քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը հայտնել է, որ Վաղարշապատում ձերբակալվել է նաև կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արամ Քոչարյանը։