ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Երևանյան ենթակայաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հատվածներում արդեն լույս կա։ Այս մասին հայտնում են ՀԷՑ–ի մամուլի ծառայությունից։
««Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը»,–հայտնում են ՀԷՑ–ից։
Հիշեցնենք` դեկտեմբերի 27–ին` կեսգիշերին մոտ, հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի խճուղուց դեպի Էրեբունու թանգարան տանող ավտոճանապարհին 200 քմ տարածքում։ Մասամբ այրվել է էլեկտրական ենթակայանի գույքը: Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 28–ի ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։ Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկվել էին Երևանի մի շարք հատվածներ։