ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությանը չի հաջողվել համաձայնության գալ էլեկտրոնային թվային ստորագրության ճանաչման շուրջ, ըստ այդմ` աշխատանքը կշարունակվի: Այս մասին «ԲելՏԱ» գործակալությանը հայտնել է Բելառուսի էկոնոմիկայի փոխնախարար Ալեսյա Աբրամենկոն։
«Մեծ մասն այն աշխատանքի շարունակությունն է և պայմանավորվածությունների իրագործումը, որոնց շուրջ երկրները կա՛մ պայմանավորվել են, կա՛մ շարունակում են այդ ուղղությամբ աշխատանքը։ Դա էլեկտրոնային թվային ստորագրության ճանաչումն է: Առայժմ նման պայմանավորվածություններ չկան», - ասել է նա։
Բելառուսի փոխվարչապետը ԵԱՏՄ աշխատանքում առանձնացրել է խնդիրների երկու խումբ։ Առաջինը տարբեր ոլորտներում թվայնացումն է, երկրորդը` գիտությանն աջակցելը:
Հիշեցնենք` ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը: