Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

«Զոհվեցին օտար երկրում». Թրամփն ափսոսում է Ուկրաինայում ԱՄՆ-ից վարձկանների մահվան համար

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ զոհված վարձկանների թվում նաև հայտնի մարդիկ են եղել, սակայն նա կոնկրետ օրինակներ չի նշել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ափսոսանք է հայտնել օտար երկրի՝ Ուկրաինայի համար ամերիկացի վարձկանների մահվան կապակցությամբ։
«Շատ ցավալի է, որ նրանք զոհվեցին օտար երկրում։ Ցավալի է, որ նման բան կարող էր տեղի ունենալ», - ասել է նա Վաշինգտոնում Զելենսկու հետ բանակցություններից հետո։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ զոհված վարձկանների թվում նաև հայտնի մարդիկ են եղել, սակայն նա կոնկրետ օրինակներ չի նշել։
Միայն պաշտոնական տեղեկություններով՝ 2022 թվականի փետրվարից սկսած ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի զինված ուժերի շարքերում կռվող մոտ 100 ԱՄՆ քաղաքացի։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։