Վլադիմիր Պուտինը Դմիտրի Պոլյանսկուն նշանակել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Պոլյանսկին զբաղեցնում էր ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալի պաշտոնը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դմիտրի Պոլյանսկուն նշանակել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Ռուսաստանի նոր մշտական ներկայացուցիչ: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:
«Դմիտրի Պոլյանսկուն նշանակել Վիեննայում (Ավստրիայի Հանրապետություն) Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ», - ասվում է փաստաթղթում:
Ավելի վաղ Պոլյանսկին զբաղեցնում էր ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալի պաշտոնը:
Մեկ այլ հրամանագրով Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Լուկաշևիչին ազատել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պարտականություններից՝ նրան նշանակելով ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում մշտական ներկայացուցիչ:
ՌԴ-ն վավերացրել է ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը