ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Վրաստանից դեպի Ռուսաստան Վերին Լարսի անցակետով երթևեկությունը կրկին փակ է բեռնատարների համար։
Պատճառը ձյունն ու մերկասառույցն է։
Ճանապարհը փակվել էր դեկտեմբերի 26-ի երեկոյան՝ եղանակային վատ պայմանների պատճառով, բացվել՝ այսօր ցերեկը։
Հավելենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար բաց է։
Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետը ներկայումս գործող միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):