Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ վերահսկողության տակ է անցել 334 բնակավայր. Պուտինին զեկուցել են իրավիճակի մասին

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալեարի Գերասիմովը. Արխիվային լուսանկար
Դեկտեմբերին ՌԴ ԶՈւ վերահսկողության տակ է անցել 32 բնակավայր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. 2025 թվականին Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ է անցել 334 բնակավայր։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալեարի Գերասիմովը՝ ռազմական հատուկ գործողության գոտում իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։
«Ընդհանուր առմամբ այս տարի մեր վերահսկողության տակ է անցել 6460 քառակուսի կիլոմետր տարածք և 334 բնակավայր», - ասել է Գերասիմովը:
Նրա խոսքով՝ այս տարվա դեկտեմբերին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ավելի քան 700 քառակուսի կիլոմետր տարածք և 32 բնակավայր, ինչը 2025 թվականի ամենաբարձր ամսական ցուցանիշն է:
Գերասիմովը հայտարարել է, որ ռազմական գործողության գոտում առաջադրանքների կատարումը կշարունակվի: