ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik.Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ ինքը փողոցային բառապաշարից հաճույք չի ստանում, սակայն ավագանու նիստերին ստիպված է օգտագործել։ Նա այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց, թե ընդդիմադիր որոշ գործընկերներ միայն այդ «լեզուն են հասկանում»։
«Փողոցային բարքերով խոսող անձինք, որոնք պատահմամբ հայտնվել են ավագանու կազմում, պարբերաբար ստիպում են իրենց իսկ լեզվով հիշեցնել, թե ինչ է կարգն ու կանոնը։ Ցավում եմ, որ ստիպված եմ լինում տարին մեկ անգամ նման արձագանք ունենալ, բայց միգուցե սա այն լեզուն է, որով մեր գործընկերները հասկանում են»,– ասաց նա։
Ավինյանի խոսքով` այդ խոսույթը իրեն հաճել չէ, սակայն որոշ դեպքերում անփոխարինելի արձագանք է։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու վերջին նիստին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունից դուրս եկավ և ընդդիմադիր գործըներներին ասաց, թե «շատ են լոճվում, ու նրանց լայնքը հեսա կնեղացնեն»։