ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ ԶՈւ հակաօդային պաշտպանության միջոցները դեկտեմբերի 28-29-ը հետ են մղել 91 հարվածային ԱԹՍ-ներով Կիևի հարձակումը ՌԴ նախագահի նովգորոդյան նստավայրի վրա: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Դեկտեմբերի 28-29-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հակաօդային պաշտպանության միջոցներով հետ է մղվել Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա Կիևի ռեժիմի կողմից 91 հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակումը», - ասել են գերատեսչությունում:
Կիևի ռեժիմի կողմից Բրյանսկի մարզում ահաբեկչական հարձակումը հետ մղելու ընթացքում հակաօդային պաշտպանության միջոցները գիշերվա ընթացքում որսացել են դեպի Նովգորոդ թռչող 49 ուկրաինական ԱԹՍ:
Սմոլենսկի մարզի օդային տարածքում խոցվել է Նովգորոդի մարզի ուղղությամբ թռչող 1 ուկրաինական ԱԹՍ։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ դեկտեմբերի 29-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ի դրությամբ, Նովգորոդի մարզի օդային տարածքում որսացել են Ռուսաստանի նախագահի նստավայրի ուղղությամբ թռչող 18 ուկրաինական անօդաչու, ինչպես նաևՄոսկվայի ժամանակով ժամը 7:00-ից մինչև 9:00-ն ընկած ժամանակահատվածում՝ ևս 23 ուկրաինական ԱԹՍ։