Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մենք մոտ ենք կարգավորմանն ավելի, քան երբևէ. Թրամփը՝ Զելենսկու հետ բանակցություններից հետո

Ամերիկացի առաջնորդն ակնկալում է, որ Ուկրաինայի հետ կապված մնացած հարցերն առաջիկա շաբաթների ընթացքում կլուծվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Կողմերն այժմ ավելի մոտ են կարգավորմանն ավելի, քան երբևէ։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Դեկտեմբերի 28-ին ԱՄՆ նախագահը Ֆլորիդայի իր առանձնատանը բանակցություններ է ունեցել Զելենսկու հետ։ Նա լրագրողներին ասել է, որ հանդիպումը «հիանալի» է անցել։
«Մենք, հավանաբար, ավելի քան երևբևէ մոտ ենք երկու կողմերի հետ համաձայնության հասնելուն (Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ - խմբ.)», - ասել է Թրամփը Զելենսկու հետ հանդիպումից հետո։
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ երկու ժամանոց զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բացի այդ, Թրամփն ու Զելենսկին զրուցել են նաև եվրոպացի առաջնորդների հետ։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ շփման գծի վերաբերյալ համաձայնություն դեռ չկա, սակայն կողմերը մոտ են համաձայնության գալուն։
Ամենամոտ ապագայում. Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույցի մասին
««Համաձայնեցված» բառը չափազանց ուժեղ է։ Ես չէի ասի, որ համաձայնեցված է, բայց մենք մոտենում ենք համաձայնության այս հարցի շուրջ։ Իսկ դա մեծ հարց է։ Անկասկած, առանցքայիններից մեկն է, և կարծում եմ, որ մենք հիմա ավելի մոտ ենք, քան նախկինում», - ասել է Թրամփը՝ պատասխանելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփման գծի մասին լրագրողի հարցին։
Նրա խոսքով՝ մեկ-երկու սուր հարց է մնում լուծել։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահն ակնկալում է, որ կարգավորման հետ կապված մնացած հարցերը կլուծվեն առաջիկա շաբաթների ընթացքում։
«Եթե ամեն բան իսկապես լավ ընթանա, դա երևի կարող է մի քանի շաբաթ տևել», - ասել է նա՝ պատասխանելով ժամկետների մասին հարցին։
Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ հասկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ։
«Հասկանում եմ նախագահ Պուտինին այդ տեսանկյունից, պետք է հասկանաք նաև մյուս կողմին։ Եվ, գիտեք, ես խաղաղության կողմնակից եմ», - ասել է նա։
Թրամփը միաժամանակ նշել է, որ հավատում է Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձգտմանը։
ԱՄՆ առաջնորդը հորդորել է Զելենսկուն շտապել Ուկրաինայի հարցով գործարքի հարցում, հակառակ դեպքում տարածքային հետագա կորուստներն անխուսափելի կլինեն։
«Այդ տարածքների մի մասն արդեն վերցված էր։ Տարածքների մյուս մասը, հավանաբար դեռ հասանելի է, բայց առաջիկա մի քանի ամիսների ընթացքում այն կարող է գրավվել», - ասել է ԱՄՆ նախագահը։
Կրեմլում բացահայտել են Պուտինի և Թրամփի բանակցությունների մանրամասները