ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Դժվար թե Գյումրիում ռուս զինվորականներին զորամասի օրվա կապակցությամբ շնորհավորելու եկած հյուրերից մեկը կսպասեր, որ սովորական շինարարական կռունկը կդառնա հանպատրաստից կարտարված «երեխաների ազատման հատուկ գործողության» առանցքային տարր:
Հանդիսություններ ռուսական ռազմաբազայի 84-ամյակի առթիվ
© Photo : пресс-служба ЮВО МО РФ
«Պատանդներին» դուրս բերեցին ավտոբուսով, որը կանգնեցրին շինարարական կռունկի օգնությամբ տանիքի վրա դեսանտավորված մարտիկները։ Մանևրը անսպասելի էր հանդիսատեսի համար, այն դարձավ ցուցադրական գործողության առանցքային պահը:
Հանդիսություններ ռուսական ռազմաբազայի 84-ամյակի առթիվ
© Photo : пресс-служба ЮВО МО РФ
Մինչ «զինյալների» «վնասազերծումը» և երեխաների «ազատումը», հետախույզները ցուցադրեցին ձեռնամարտի վարպետություն, աղյուսները ջարդելու և կրակը հրաշագործի նման մարելու ունակություն։
Հանդիսություններ ռուսական ռազմաբազայի 84-ամյակի առթիվ
© Photo : пресс-служба ЮВО МО РФ
Իրենց հերթին բանակայինների «մերձավոր ազգականները»՝ սահմանապահները, որոնք նույնպես ծառայություն են իրականացնում Գյումրիում, ցուցադրական ելույթով շնորհավորեցին գործընկերներին: Դրոնի օգնությամբ հայտնաբերեցին «զինված սահմանախախտների», որից հետո տագնապի ազդանշանով ոտքի կանգնած խումբը կարճատևմարտի ընթացքում, որտեղ կիրառվեց անգամ նռնականետ, կարողացավ ծառայողական շների օգնությամբ բռնել և ձերբակալել «դիվերսանտներին»:
Հանդիսություններ ռուսական ռազմաբազայի 84-ամյակի առթիվ
© Photo : пресс-служба ЮВО МО РФ
Նման հանդիսավոր-մարտական պայմաններում Գյումրիում ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազան նշեց իր 84-ամյակը:
Այն կազմավորվել է Հայրենական մեծ պատերազմի ծանր ժամանակահատվածում։ 1944 թվականի հոկտեմբերին բելառուսական Վիտեբսկի ազատագրման գործողության օրինակելիկատարման համար զորամիավորումը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով: Այն պատերազմն ավարտել է Ռումինիայում, այնուհետև տեղակայվել Օրենբուրգում, իսկ արդեն 1957 թվականին ստացել Հայաստան վերատեղակայմանհրաման։ Ռազմաբազայի ծառայողներըմասնակցել են 1988 թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացմանը, 1990-ականներին ուղևորվել թեժ կետեր։
Հանդիսություններ ռուսական ռազմաբազայի 84-ամյակի առթիվ
© Photo : пресс-служба ЮВО МО РФ
«Մեր զորամիավորման շատ ծառայողներ պատվով կատարելև շարունակում են կատարել մարտական խնդիրները ռազմական հատուկ գործողության ընթացքում։ Ցուցաբերած հմուտ գործողությունների, արիության, հերոսության համար նրանցից շատերը պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով: 102-րդ ռազմաբազայի 15 զինծառայողներ հերոսաբար զոհվել են, նրանցից երկուսին հետմահու շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում», -նշեցմիավորման հրամանատար, գնդապետ Անդրեյ Յուդակովը։
Հանդիսություններ ռուսական ռազմաբազայի 84-ամյակի առթիվ
© Photo : пресс-служба ЮВО МО РФ
Մեկ րոպե լռությունից հետո հրացաններիհամազարկերի և թմբուկի հնչյունների ներքոբարձրախոսին մոտեցավ Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը: Նա ընդգծեց՝քաղաքը հպարտանում է իր բնակիչների և ռուս զինվորականների բարեկամությամբ և համագործակցությամբ,ժողովուրդների միջև վստահության ամրապնդմամբ: Նրա խոսքով՝ 102-րդ բազան ակտիվորեն մասնակցում է սոցիալական նախաձեռնություններին, աջակցում մշակութային և կրթական ծրագրերին, իսկ զինծառայողների ընտանիքներն ու երեխաները ներդաշնակորեն ինտեգրված են քաղաքային կյանքին:
«Սա վստահություն է ներշնչում, որ նման միասնականությունը ամուր կմնա նաև հետայսու», - շեշտեց Մանուկյանը:
Գյումրիում ռուսական ռազմական կայազորը կազմավորվել է հեռավոր1804 թվականին՝ ռուս-պարսկական հերթական պատերազմից հետո։ Ալեքսանդրապոլիամրոցի, որի տարածքում այսօր անցկացվում էին միջոցառումները, հիմնադրման առաջին քարը դրվել է 1835 թվականին։Ամրոցը հենակետ էեղել19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի բոլոր կովկասյան արշավանքների ժամանակ։ Այս մասին ամբիոնից հիշեցրեցԳյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը՝ ընթերցելով ՀայաստանումՌուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինիշնորհավորանքը։
Հանդիսություններ ռուսական ռազմաբազայի 84-ամյակի առթիվ
© Photo : пресс-служба ЮВО МО РФ
Հանդիսություններ ռուսական ռազմաբազայի 84-ամյակի առթիվ
«Գյումրիում վերստեղծվել է ռուսական զենքի և 19-րդ դարի հերոսների հուշարձանը՝ «Պատվո բլուրը», որը նախկինում գտնվում էր Կարսում։ Ուստի այս տարի մենք մեծ շուքով նշեցինք հուշահամալիրի 15-ամյակը։ Այն դարձելէ պատմական միասնության, ռուս և հայ ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և համագործակցության խորհրդանիշ»,-նշեց Տիտովը։
Իգոր Տիտովը
© Photo : пресс-служба ЮВО МО РФ
Զորամասի օրը ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարն աչքի ընկած զինծառայողներին հանձնեցՍուվորովի անվան, «Սիրիայում ռազմական գործողության մասնակից» մեդալներ, ինչպես նաև Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի «Կովկասում ծառայության համար» կրծքանշաններ: Բացի այդ, Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի անունից հինգ զինծառայողներ բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվեցին պատվոգրերով:
Հանդիսություններ ռուսական ռազմաբազայի 84-ամյակի առթիվ
© Photo : пресс-служба ЮВО МО РФ