ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է արդյոք Գառնիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի եկած անձանցից մեկի արտահայտությունը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից։
Իշխանական Civic.am-ի լրագրողը եկեղեցու բակում հավաքվածներին հարցրել էր` «ի՞նչ պիտի լինի, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա», ի պատասխան նրանցից մեկն ասել էր՝ «մի հատ քար խփեն գլխին, սատկացնեն»։
«Եթե դատախազությունը պարզի, որ կա հանցակազմ, ապա գործը ՀՀ քննչական կոմիտե կուղարկի վարույթ նախաձեռնելու համար»,– նշեցին դատախազությունից:
Լրատվամիջոցների տեղեկություններով` նշված արտահայտության հեղինակը Էդվարդ Ստեփանյանն է, որը Գառնիի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կոմունալ տնտեսության աշխատակից է, զբաղվում է ջրաչափերի հետ կապված սպասարկման աշխատանքներով: