ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում հարցված քաղաքացիների 57%-ը կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է ընթանում։ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացներց դեկտեմբերի 24-27-ն ընկած ժամանակահատվածում 1000 անձանց շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների պատասխանները։
Քաղաքացիներին հարցրել են՝ Հայաստանում ամեն ինչ ճի՞շտ ուղղությամբ է ընթանում, թե՞ սխալ։
«Հարցվածների 13,6%-ը նշել է, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում, 22,5%-ը նշել է` ավելի շուտ ճիշտ, 22,1%-ը՝ ավելի շուտ սխալ, իսկ 34,2%-ը` սխալ»,- ասաց Նավասարդյանը։
Քաղաքացիներին նաև հարցրել են` հավատո՞ւմ են, որ անձամբ իրենք ու իրենց շրջապատող անձինք կարող են ազդել երկրում ընթացող որոշումների վրա։
«Հարցվածների 36,9%-ը նշել է, որ իրենք միանշանակ կարող են ազդել որոշումների վրա, իսկ 17,4%-ը նշել է՝ «ավելի շուտ այո»»,- ասաց Նավասարդյանը։
Նա հայտնեց, որ քաղաքացիների 11,8%-ը նշել է, որ ավելի շուտ չեն կարող ազդել, իսկ 38%-ը նշել են, որ միանշանակ չեն կարող ազդել։