Հայաստան մեկնած որոշ ինքնաթիռներ «Զվարթնոց» կժամանեն ուշացումով

Ուշացումով տեղ կհասնեն երկու ավիաընկերության ինքնաթիռները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Երեք երկրից ՀՀ մեկնած ինքնաթիռները «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կժամանեն ուշացումով: Այս մասին են վկայում Երևանի օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալները։
Մասնավորապես ուշացումով տեղ կհասնեն Կիպրոսից, Ռուսաստանից և Իսրայելից մեկնած ինքնաթիռները։
«Wizz Air»–ը Երևան–Լոնդոն ուղիղ չվերթեր կիրականացնի
Ըստ ցուցատախտակի` խոսքը վերաբերում է «FlyOne» ավիաընկերության Լառնակա-Երևան, Մոսկվա-Երևան և Թել Ավիվ-Երևան, Եկատերինբուրգ-Երևան և «Աերոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան, Եկատերինբուրգ-Երևան չվերթերին։
«FlyOne Armenia»–ն Երևան–Ամստերդամ–Երևան թռիչքներ կիրականացնի