Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ամենամոտ ապագայում. Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույցի մասին

Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինի և Զելենսկու հեռախոսազրույցի մասին խոսք չի գնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև նոր հեռախոսազրույցը կկայանա ամենամոտ ապագայում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ամենամոտ ապագայում։ Կտեղեկացնենք ձեզ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե երբ կկայանա Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումից հետո։
«Զոհվեցին օտար երկրում». Թրամփն ափսոսում է Ուկրաինայում ԱՄՆ-ից վարձկանների մահվան համար
Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հեռախոսազրույցի մասին այժմ խոսք չկա։
«Այժմ նման զրույցի մասին խոսք չկա», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինի և Զելենսկու միջև հեռախոսազրույցը հնարավոր է այս պահին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը Ֆլորիդայում գտնվող իր Մար-ա-Լագո նստավայրում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ։ Երկկողմ բանակցություններից հետո նրանք հեռախոսազրույց են ունեցել եվրոպացի առաջնորդների հետ։ Զելենսկու հետ հանդիպումից առաջ, ինչպես հայտնել է Թրամփը, որ լավ և շատ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Կրեմլում բացահայտել են Պուտինի և Թրամփի բանակցությունների մանրամասները