Աբխազիան մնացել է առանց էլեկտրականության

Վթարի վայր են մեկնել վերանորոգման բրիգադները։
Sputnik
Աբխազիայում ձնաբքի ֆոնին տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համընդհանուր անջատում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Աբխազիան։
Վթարային անջատումը տեղի է ունեցել «Շեշելեթի-1», «Շեշելեթի-2» և «Աչգուարա» գծերում:
Ինչպես հայտնում է Աբխազիայի Էներգետիկայի նախարարությունը, վթարի վայր են մեկնել վերանորոգման բրիգադները:
Բացի այդ, տեղի բնակիչները նախազգուշացվել են Ռիկինի ազգային պարկում հնարավոր ձնահյուսերի մասին. այն փակ է այցելության համար: