Շիրակում ավտովթարի հետևանքով 2 անձ տեղում մահացել են, 3-ը հիվանդանոցում են

Նախաձեռնվել է քրեական վարույթ, վթարի հանգամանքները պարզվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 14։00-ի սահմաններում Ազատան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։
Կայքի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 3-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։
ՆԳՆ-ից ավելի ուշ հայտնեցին, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է նաև 1 ուղևորի դին։