ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆայցիընթացքում կարողէ դիմել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով հավանություն տալ Գազայի հատվածում ևս մեկ ռազմական գործողության անցկացմանը: Այս մասին հայտնում է CNN-ը ՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Նեթանյահուն կարող է հասնել լրացուցիչ ռազմական գործողության համաձայնության մինչև հրադադարի ռեժիմի հետագա առաջխաղացմանն անցնելը:
Աղբյուրները նշում են, որ նման քայլը դիտարկվում է որպես ուժի ցուցադրում, որը կոչված է բավարարել իր քաղաքական գործընկերներին հնարավոր զիջումներից առաջ:
Ինչպես հստակեցվում է, Իսրայելի կառավարության ղեկավարի մոտեցումը ենթադրում է Գազայում իրավիճակը կապել պայմանավորվածությունների ավելի լայն փաթեթի հետ, ներառյալ Իրանի և Լիբանանի նկատմամբ անվտանգության երաշխիքները:
Ավելի վաղ վարչապետի գրասենյակի աղբյուրը ՌԻԱՆովոստիին հայտնել էր, որ Նեթանյահուի և Թրամփի հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 29-ին և տեղի կունենա Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի նստավայրում: