Մինչև 100 սմ բարձրությամբ ձնաշերտ․ Հայաստանում որտե՞ղ է ամենից շատ ձյուն տեղացել

Ամենաբարակ ձնաշերտը Սյունիքում է, որտեղ հազիվ 4 սմ-ի է հասնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Այս գիշեր, ինչպես և կանխատեսվում էր, ձյուն է տեղացել ամբողջ հանրապետության տարածքում։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է դեկտեմբերի 28-ի դրությամբ հանրապետության տարբեր շրջաններում ձևավորված ձյան շերտի բարձրությունը։
Ամենաբարձր ձնաշերտն Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում 50-100 սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում՝ 21-47 սմ, իսկ Արագածոտնի նախալեռներում՝ 4-17սմ։
Շիրակում ձևավորվել է 5-25 սմ, Գեղարքունիքում՝ 3-20 սմ (Սեմյոնովկա՝ 44 սմ) բարձրությամբ ձնաշերտ։ Բավականին հաստ ձնածածկույթ է նաև Կոտայքում՝ լեռնային շրջաններում՝ 35-55 սմ, նախալեռներում՝ 13-16 սմ, Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ 17-19 սմ է, իսկ նախալեռնային շրջաններում` 12-14 սմ, Լոռիում ՝ 4-23 սմ։
Ամենաբարակ ձնաշերտը Տավուշում է` 1-15սմ, Արմավիրում՝ 5-10 սմ, Արարատում՝ 3-6 սմ։
Իսկ գրեթե աննշան ձնաշերտ է Սյունիքում՝ հովտային շրջաններում՝ մինչև 1սմ, նախալեռնային շրջաններում՝ 2-4 սմ։
Մայրաքաղաք Երևանում ևս առատ ձյուն է տեղացել, որի արդյունքում 10-15 սմ հաստությամբ ձնաշերտ է ձևավորվել, շատ վայրերում այն շարունակում է պահպանվել։