ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի- Sputnik. ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը չի հակասում Ռուսաստանի հետ երկխոսությանը, սակայն Մոսկվան կդատի Վաշինգտոնի կոնկրետ քայլերով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2025-ի արդյունքների վերաբերյալ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Տեսականորեն ռազմավարության մեջ դրված որոշ գաղափարներ չեն հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը։ Բայց մեր վերջնական եզրակացությունները կանենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ վարչակազմի գործնական գործողությունների վերլուծությունից ելնելով»,- ասել է նախարարը։
Սպիտակ տունը դեկտեմբերի 5-ին հրապարակել է ԱՄՆ ազգային անվտանգության նորացված ռազմավարությունը: Փաստաթուղթը հռչակում է, որ Վաշինգտոնը հեռանում է աշխարհակարգի համար միանձնյա պատասխանատվության փիլիսոփայությունից, մատնանշում է Ռուսաստանի հետ հարաբերություններում ռազմավարական կայունության հասնելու ձգտումը և արձանագրում է Եվրոպայի հետ շարունակվող հակասությունները։