Լարսի անցակետը բաց է բեռնատարների համար

Ճանապարհը փակվել էր դեկտեմբերի 26-ի երեկոյան՝ եղանակային վատ պայմանների պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Վրաստանից դեպի Ռուսաստան Վերին Լարսի անցակետով երթևեկությունը վերականգնվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ճանապարհային դեպարտամենտից:
Ճանապարհը փակվել էր դեկտեմբերի 26-ի երեկոյան՝ եղանակային վատ պայմանների պատճառով։
Հավելենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար բաց է։
Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետը ներկայումս գործող միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):