Երևանում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չվերթեր են ուշացել

Ուշացումով կիրականացվեն չվերթներ ԱՄԷ-ից, Կիպրոսից, Ռուսաստանից, Մոնտենեգրոյից և Թուրքիայից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Երևանում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոշ չվերթեր ուշացումով կժամանեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։ Այդ մասին են վկայում օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալները։
Մասնավորապես, ուշացումով կիրականացվեն վեց չվերթեր՝ ԱՄԷ-ից, Կիպրոսից, Ռուսաստանից, Մոնտենեգրոյից և Թուրքիայից:
Այսպես, ըստ ցուցատախտակի, հետաձգվում են Air Arabia ավիաընկերության կողմից իրականացվող Շարժա-Երևան, Flyone ավիաընկերության՝ Լառնակա-Երևան, Սանկտ Պետերբուրգ-Երևան և Տիվատ-Երևան, Red Wings ավիաընկերության՝ Կազան-Երևան, «Աէրոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթերը
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով, սակայն եղանակային պայմանների պատճառով մի քանի չվերթեր մի փոքր ուշացումով են վայրէջք կատարել օդանավակայանում։