Ենթակայանում գիշերը բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկվել են Երևանի մի շարք հատվածներ

Այրվել է էլեկտրական ենթակայանի գույքը՝ մասամբ
Sputnik
Կեսգիշերին էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկվել են Երևանի մի շարք հատվածներ։ Տեղեկությունը հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցերից»։
Հոսանքազրկվել են «Էրեբունի» վարչական շրջանն ամբողջությամբ, «Սարի թաղ» թաղամասը, «Խորենացի» փողոցը, «Տիգրան Մեծ» փողոցը, «Չարենց» փողոցից մի հատված:
ՆԳՆ փրկարար ծառայությունից էլ հայտնում են, որ Երևանի Նուբարաշենի խճուղուց դեպի Էրեբունու թանգարան տանող ավտոճանապարհին 200 քմ տարածքում կեսգիշերին բռնկված հրդեհից այրվել է էլեկտրական ենթակայանի գույքը՝ մասամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։
ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը աշխատում է հետևանքների արագ վերացման ուղղությամբ: