ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. 2025 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկին ընդառաջ՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
«ԶՈւ ԳՇ պետը տեղում դիտարկել է զորակոչին ներգրավված աշխատանքային խմբերի և հանձնաժողովների պատրաստությունը, տեխնիկական միջոցների առկայությունն ու սարքինությունը, ստուգել թիկունքային և բժշկական ապահովման, ներքին հսկողության պատրաստության վիճակն ու նախապատրաստական այլ աշխատանքների ընթացքը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ՝ ձմեռային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:
Էդվարդ Ասրյանը ձմեռային զորակոչին ընդառաջ այցելել է հանրապետական հավաքակայան
© Photo : press office of the MoD of RA
Հիշեցնենք՝ ՀՀ զինված ուժերի համալրման ժամետ է սահմանվել 2026 թ հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2026 թ. հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ:
Էդվարդ Ասրյանը ձմեռային զորակոչին ընդառաջ այցելել է հանրապետական հավաքակայան
© Photo : press office of the MoD of RA