Շղթայական ավտովթար Երևանում. տուժածների թվում երեխաներ կան

Միմյանց բախված 6 մեքենաներից մեկը շտապօգնության ավտոմեքենա է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Երևանում խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 5 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 01։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտա և Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Գոռ Դ․-ի վարած «Tesla» մակնիշի, Երևանի բնակիչ 39-ամյա Սարգիս Ա․-ի վարած «BMW» մակնիշի, Վայոց Ձորի մարզի բնակիչ 31-ամյա Արամ Ս․-ի վարած «Hongqi» մակնիշի, Երևանի բնակիչ 31-ամյա Նարեկ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի, Երևանի բնակիչ 20-ամյա Ներսես Մ․-ի վարած «Kia» մակնիշի և Երևանի բնակիչ 52-ամյա Արտյոմ Ղ․-ի վարած շտապօգնության ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ»,– գրում է կայքը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Շղթայական վթար և վրաերթ Աբովյանում. վարորդներից մեկը հոսպիտալացվել է