Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական ՀՕՊ–ը 3 ժամում 111 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել․ՊՆ

Բրյանսկի մարզում ոչնչացվել է 73 անօդաչու թռչող սարք, Մոսկվայի մարզում՝ 8։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՀՕՊ միջոցները ՌԴ մարզերի օդային տարածքում 3 ժամում 111 ուկրաինական անօդաչու են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Դեկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով 15։00-18։00-ն ընկած հատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցներով ոչնչացվել է 111 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնցից 73-ը՝ Բրյանսկի, 20-ը՝ Կալուգայի, 8-ը՝ Մոսկվայի, 5-ը՝ Տուլայի, 3-ը՝ Օրյոլի, 2-ը՝ Սմոլենսկի մարզերի օդային տարածքներում», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։