ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական բանակը հարված է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին և Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ի պատասխան Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտների վրա Ուկրաինայի ահաբեկչական հարձակումների՝ այս գիշեր Ռուսաստանի Դաշնության ԶՈւ-ն ցամաքային, օդային և ծովային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքերով, այդ թվում՝ «Կինժալ» հիպերձայնային աերոբալիստիկ հրթիռներով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին և Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։ Նախանշված թիրախները խոցվել են», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։