ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցները Բրյանսկի մարզի տարածքում երկու ժամում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 35 անօդաչու թռչող սարք: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Դեկտեմբերի 27-ին` ժամը 13.00-ից մինչև 15.00-ը (Մոսկվայի ժամանակով) ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Բրյանսկի մարզի տարածքում ոչնչացվել է 36 ուկրաինական անօդաչու սարք», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։