ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ռազմական հատուկ գործողության գոտում չեզոքացվել է Ռուսաստանում արգելված «Ռուսական կամավորական կորպուսի» հրամանատար Դենիս Կապուստինը:**
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների` նրան հարվածել է FPV դրոնը Զապորոժիեի ուղղությամբ։
Դենիս Կապուստին
© Photo : соцсети
Կապուստինը Ռուսաստանում հեռակա կարգով դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 2023 թվականին Բրյանսկի մարզ Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը կազմակերպելու, պետական դավաճանության և այլ հանցագործությունների համար։
* ՌԿԿ-ն ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն և արգելվել է Ռուսաստանի Դաշնությունում
** Ներառված է ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։