ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Բահման Բեհմարդը հանդիպել է հայ պատգամավոր, Մեջլիսում Թեհրանի և Հյուսիսային Իրանի հայերի ներկայացուցիչ Արա Շահվերդյանի և քրիստոնյա զինծառայողների հետ: Տեղեկությունը հայտնում է «Mehr» գործակալությունը։
Գեներալը շնորհավորել է նրանց Սուրբ ծննդի կապակցությամբ և խոսել Իրանում բնակվող ժողովուրդների միասնության մասին։
Բարձրաստիճան զինվորականը կոչ է արել միասնաբար դիմակայել արտաքին սպառնալիքներին՝ անկախ կրոնական և էթնիկ պատկանելությունից։ Նրա խոսքով՝ բոլոր իրանցիները պետք է պայքարեն արտաքին սպառնալիքների և թշնամական ագրեսիայի դեմ և թույլ չտան ագրեսորին ներխուժել երկիր: