ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները Մոսկվայի ուղղությամբ թռչող 32 ուկրաինական ԱԹՍ են խոցել։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ռոսավիացիան տեղեկացնում է, որ ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային գրոհի պատճառով «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում օդային տարածքի օգտագործման սահմանափակումներ են մտցվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։