ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների գործողությունների հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 71 հազարը։ Այս մասին հայտնում է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։
«2023 թվականի հոկտեմբերի 7-ին ագրեսիայի սկսվելուց ի վեր զոհվել է 71 266 մարդ, տուժել՝ 171 219-ը», - ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միայն վերջին շաբաթվա ընթացքում ընդհանուր վիճակագրության մեջ ավելացվել է ևս 292 զոհ, որոնց մահը նախկինում չի հաստատվել:
Հիշեցնենք` Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ մտավ հոկտեմբերի 10-ին: ՀԱՄԱՍ–ը գործարքի շրջանակում ազատ արձակեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայում պահվող 20 պատանդներին: Իսրայելն ի պատասխան բանտերից ազատ արձակեց մոտ 2 հազար պաղեստինցի բանտարկյալների։