Էլինա Ավանեսյանը պետք է փոխհատուցում վճարի Ռուսաստանի թենիսի ֆեդերացիային

Սպորտային արբիտրաժի ազգային կենտրոնը մի քանի ամիս քննել է հարցը և հօգուտ ֆեդերացիայի որոշում է կայացրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Սպորտային արբիտրաժի ազգային կենտրոնը Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին պարտավորեցրել է փոխհատուցել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի կրած վնասները: Լուրը հրապարակվել է ֆեդերացիայի կայքում։
«Ավանեսյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել և 2024 թվականին հրաժարվել է Ռուսաստանի թենիսի հավաքականի կազմում հանդես գալուց։ Սպորտային արբիտրաժը մի քանի ամիս քննել է վեճը և որոշում է կայացրել հօգուտ թենիսի ֆեդերացիայի։ Թենիսիստուհին պարտավոր է ֆեդերացիային փոխհատուցել արբիտրաժի գնահատած վնասների գումարը, մարզական պատրաստության մասին պայմանագրով նախատեսված եկամուտների փոխհատուցման գումարը, ֆեդերացիայի այլ ծախսերը», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Էլինա Ավանեսյանը 21 տարեկան է, ծնվել է Պյատիգորսկում։ Նա 2024 թվականի օգոստոսին ՀՀ քաղաքացիություն է ստացել։
Էլինա Ավանեսյանը կանանց թենիսի համաշխարհային վարկանիշային աղյուսակի 118-րդ հորիզոնականում է:
Ավանեսյանը չհասավ WTA-ի եզրափակիչ. նա ՀՀ-ից առաջին մասնակիցն է, որ հասավ կիսաեզրափակիչ