ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Վերին Լարսը կրկին փակ է բեռնատարների համար, հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղում սահմանափակումները մտցվել են բքի ու վատ տեսանելության պատճառով»,– ասված է հաղորդագրությունում։
Մյուս մեքենաների համար անցակետը բաց է։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):