ԵՐԵՎԱՆ,26 դեկտեմբերի - Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցները 4 ժամվա ընթացքում Ղրիմի և Սև ծովի երկնքում խոցել են ուկրաինական 24 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Դեկտեմբերի 26-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-17:00 ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել են ուկրաինական 24 անօդաչու թռչող սարքեր, այդ թվում 14-ը՝ Ղրիմի Հանրապետության օդային և 10-ը՝ Սև ծովի ջրային տարածքում», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։